Հորմուզի նեղուցում ավելի քան 2 միլիոն բարել հում նավթով բեռնված սուպերտանկերը պայթել է ծովային ականի վրա՝ արգելված երթուղով նեղուցն անցնելու փորձի ժամանակ։ Ինչպես փոխանցում է «Report» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական «Tasnim»-ին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի Ռազմածովային ուժերի (ВМС) մամուլի ծառայությունը։
Իրանցի զինվորականների պնդմամբ՝ նավը տեղորոշման և ռադիոլոկացիոն բոլոր համակարգերն անջատած է եղել և փորձել է անցնել նեղուցը ամերիկյան զինվորականների աջակցությամբ։ Իրանի Ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ է, և նախազգուշացրել են ծանր հետևանքների մասին բոլոր այն նավերին, որոնք կխախտեն Իրանի կողմից սահմանված անցման կանոնները։ Նավի անվանումը, ինչպես նաև միջադեպի հստակ ժամանակն ու վայրը պաշտոնական հաղորդագրության մեջ չեն նշվում։