Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Հոկտեմբերի 17-ին երկրում սպասվում են հարյուրավոր բողոքի ակցիաներ՝ ուղղված վառելիքի գների աճի և քաղաքացիների գնողունակության անկման դեմ։

Փարիզում, դեռևս հիմնական երկու երթերի մեկնարկից առաջ, ոստիկանությունը հայտնել է 40 անձի ձերբակալման մասին. նրանցից շատերը ձերբակալվել են զենք կամ արգելված պաշտպանիչ պարագաներ կրելու համար։ 10-րդ շրջանում ցուցարարների մի խումբ բախվել է ոստիկանության հետ, ինչի հետևանքով իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։ Առանձին միջադեպի ժամանակ՝ վաղ առավոտյան, անձանց մեկ այլ խումբ փակել է CNEWS հեռուստաալիքի և Europe 1 ռադիոկայանի գրասենյակների շենքի մուտքը՝ քարերով կոտրելով մի քանի պատուհան։ Ոստիկանությունը միջամտել է և ձերբակալել միջադեպին մասնակից 21 անձի։

Երկրի տարբեր քաղաքներում արդեն իսկ ընթանում են բողոքի երթեր։ Մարսելում ցուցարարները աղբամանների և ինքնագլորների միջոցով փակել են Պրադո բուլվարը, ինչը ոստիկանության միջամտությունն է պահանջել։ Լիոնում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Բացի այդ, Լիոնից հարավ ոստիկանությունը ցրել է ցուցարարների մի փոքր խմբի, որը փորձել է հավաքվել Ֆեյզենի նավթավերամշակման գործարանի մուտքի մոտ։

Սեպտեմբերի 17-ին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են սպասվում վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության անկման դեմ։ Նախնական տվյալներով՝ դրանց կարող է մասնակցել մոտ 190 հազար մարդ, որից մոտ 40 հազարը Փարիզում է։ Բողոքի ակցիաներին կմասնակցեն տարբեր մասնագիտական և համայնքային խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ տաքսու վարորդներ, բուժաշխատողներ, շինարարության աշխատողներ, արհմիութենականներ, ավագ դպրոցի աշակերտներ և «Դեղին բաճկոններ» շարժման նախկին անդամներ։

Leave a comment