Պլաստիկի համար 300 000 դոլար տուգանք. պաշտոնյան Երևանում պատմել է Ֆիլիպինների փորձի մասին

Բաժանորդագրվել

Օրենքը վերաբերում է որոշակի շեմից բարձր տարեկան շրջանառություն ունեցող խոշոր ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ֆիլիպիններում գործող ընկերությունները պետք է վերամշակեն օգտագործվող պլաստիկի որոշակի տոկոսը, այլապես մեծ տուգանքներ են սպառնում նրանց: Sputnik Արմենիային այս մասին պատմեց Ֆիլիպինների շրջակա միջավայրի և բնական պաշարների հարցերով քարտուղար Խուան Միգել Կունան Երևանում անցկացվող ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում։

2022 թվականին Ֆիլիպիններում ընդունվել է «Արտադրողների ընդլայնված բնապահպանական պատասխանատվության մասին» (Extended Producer Sustainability Act) օրենք, ըստ որի՝ բոլոր սուբյեկտները, որոնք արտադրության մեջ օգտագործում են պլաստիկ փաթեթավորում և շշեր, պետք է վերամշակեն դրանց որոշակի տոկոսը, որն ամեն տարի ավելանում է՝ 2023 թվականի 20% – ից մինչև 2028 թվականին 80%։

Այդ պահանջները չկատարողներին խոշոր տուգանքներ են սպառնում՝ 5-20 մլն ֆիլիպինյան պեսո, այսինքն՝ ավելի քան 300 հազար դոլար։ Օրենքը վերաբերում է որոշակի շեմից բարձր տարեկան շրջանառություն ունեցող խոշոր ընկերություններին։

Պաշտոնյան նշեց, որ պլաստիկը օվկիանոս նետելը ևս հակաօրինական քայլ է համարվում։

«Բայց մենք դեռ պետք է աշխատանք տանենք վերահսկողությունը ուժեղացնելու համար՝ ավելի լավ հետևելով անբարեխիղճ սուբյեկտներին և ընկերություններին», – հավելեց նա։

Հիշեցնենք, որ COP17 համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19-30-ը:

Հետաձգում չի լինի. նախարարը՝ 2027 թվականից պլաստիկ տոպրակների և սպասքի արգելքի մասին

Leave a comment