ՌԴ-ն վերահսկողություն է հաստատել ևս 4 բնակավայրի նկատմամբ

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի 4 բնակավայր: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Արևելք» զորախմբավորման սոտրաբաժանումները վերահսկողություն են հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի Վելիկոմիխայլովկա բնակավայրը, իսկ «Դնեպրի» ստորաբաժանումները՝ Զապորոժիեի մարզի Մալոկատերինովկա բնակավայրը։

Ակտիվ գործողությունների ընթացքում ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել նաև Խարկովի մարզի Պալամարյովկա և Կովալյովկա բնակավայրերի նկատմամբ։

Leave a comment