Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան․ Նարեկ Կարապետյան

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի գրառումը․

Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։

— Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում ։

Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։

— Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30,000 մարդ, և այդ թիվը օրեցօր աճում է։

Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։

— Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է։

Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։

— Պարզվեց՝ կարող է։

Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։

 

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը։

Leave a comment