Թեհրանն օգնել է հութիներին Սաուդյան Արաբիային հարվածներ հասցնելիս. WSJ

Իրանը օգնել է հութիներին (Եմենի «Անսար Ալլահ» շարժում) Սաուդյան Արաբիայի դեմ հարվածներ հասցնելիս՝ տրամադրելով հետախուզական տվյալներ և օգնելով ուղղորդել հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում հավաքված հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներին:

Ռիադի օդանավակայանի վրա հարձակման ժամանակ զոհվել է առնվազն 13 մարդ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպաները հութիներին մարզել են զենքի օգտագործման հարցում և օգնել են համակարգել հարձակումները: Իրանի աջակցությունը խթանել է խմբի հարձակումը, ինչը հանգեցրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ ափամերձ գծի գրավմանը:

Հուլիսին Իրանը երկու ինքնաթիռ է ուղարկել հութիների կողմից վերահսկվող տարածք: Մինչդեռ թռիչքները, ըստ երևույթին, նախատեսված են եղել ուխտավորների և խմբի ներկայացուցիչների տեղափոխման համար։ Աղբյուրները թերթին հայտնել են, որ ինքնաթիռները տեղափոխել էին ԻՀՊԿ-ի սպաների, անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, հրթիռային կառավարման համակարգեր ու դետոնատորներ:

Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերը փորձել են խափանել երկրորդ ինքնաթիռը՝ հարվածելով Սանայի օդանավակայանի թռիչքուղուն: Հութիների ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Բուխաիթին հերքել է այն մեղադրանքները, որ ինքնաթիռները տեղափոխել են զենք կամ իրանցի զինվորական անձնակազմ։

Սեպտեմբերին հոթիները գրավել էին Կարմիր ծովի Մոխա նավահանգիստը։ Իրանցի սպաները ներկա էին եղել առաջնագծում՝ օգնելով համակարգել հարվածները։ Հութիների ներկայացուցիչները հերքել էի այն պնդումները, որ Իրանը վճռորոշ դեր է խաղացել իրենց ռազմական հաջողություններում։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանը չի միջամտում Եմենի ներքին գործերին։

Leave a comment