Լենա Մաթևոսյանն ԱՄՆ-ում բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը (PAN.am)

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հայտնել է, որ ԱՄՆ-ում կայացած հանդիպումների ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների և այլ անձանց խնդրին։

«ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում հիմնականում խոսվում էր հայ-ամերիկայն հարաբերությունների մասին, բայց ես չէի կարող առիթը բաց թողնել և չբարձրաձայնեի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և անձանց մասին»,-ասել է նա ֆեյսբուքյան տեսաուղերձում:

Նա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 10-ը աշխատանքային այցով գտնվել է ԱՄՆ-ում, մասնակցել ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ իրականացվող «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում կազմակերպված «Օրենսդիր մարինների գործունեությունը ԱՄՆ-ում» ծրագրին։

Պատգամավորը հայտնել է, որ Վաշինգտոնում հանդիպումներ են անցկացրել Ջոն Ուիլսոնի, Ադամ Շիֆի և Դիանա Տուտիի աշխատակազմերի, ինչպես նաև կոնգրեսականների գրասենյակների այլ ներկայացուցիչների հետ։

Մաթևոսյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարան կատարած այցելությանը, որի ընթացքում պատգամավորները ծանոթացել են այնտեղ պահպանվող հայկական ձեռագրերին, տեսել 1321 թվականի Ավետարանը:

«Մենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային
հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ»,-նշել է նա:

Leave a comment