Երևանի Կենտրոնում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
– Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-10-ը և 12-13-ը,
– Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,
– Շենգավիթում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
– Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-10-ը և 12-13-ը,
– Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
– Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-13-ը,
– Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում չեն գերազանցել։