Դեղատների աշխատակիցներին ներկայացրել են էլեկտրոնային դեղատոմսով դեղերի բացթողնման կարգը

Դեղատների աշխատակիցներին ներկայացրել են էլեկտրոնային դեղատոմսով դեղերի բացթողնման կարգը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հոկտեմբերի 14-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում անցկացվել է իրազեկման սեմինար՝ դեղատների աշխատակիցների և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 17 ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ սեմինարը վարել են Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը և Դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի դեղագետները։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից հաճախ թույլ տրվող խախտումները, նոր ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև էլեկտրոնային դեղատոմսով դեղերի բացթողնման վերաբերյալ գործող կարգավորումներն ու դրանց կիրառման ընթացակարգերը։

Մասնակիցների հարցերին տրվել են պատասխաններ՝ նպաստելով օրենսդրական պահանջների պատշաճ կիրառմանը և խախտումների կանխարգելմանը։

Leave a comment