COP17–ի օրերին ՀՀ–ում որսն արգելվել է. «Որսակ» ՀԿ–ի նախագահ

https://arm.sputniknews.ru/20261017/cop17i-orerin-hhum-vorsn-argelvel-e-vorsak-hki-nakhagah-108208872.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108200031_386:0:1826:1080_1920x0_80_0_0_b47dc11ad3f9ebf93995c0927541dfa7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , որս, էդուարդ սարիբեկյան, видео

հայաստան, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , որս, էդուարդ սարիբեկյան, видео

Բաժանորդագրվել

Էդուարդ Սարիբեկյանի տեղեկություններով` ոստիկանությունն ասել է, որ COP17-ի օրերին ուժեղացված ծառայության պայմաններում որսը վերահսկելու բավարար ռեսուրս չունի։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) օրերին Հայաստանում որսն արգելվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց «Որսակ» ՀԿ–ի նախագահ, որսորդ, լրագրող Էդուարդ Սարիբեկյանը։

«ՀՀ իշխանությունները որոշել են COP17-ի մասնակիցներին ցույց տալ, որ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք, ու մեզ մոտ կենսաբազմազանությունը պաշտպանված է, կենսաբազմազանությունը շատացնելու համար մի քանի օր որս չի լինելու։ COP–ի անցկացման ամբողջ պատմության ընթացքում հյուրընկալող երկրներից ոչ մեկում որսը չի արգելվել»,– ասաց Սարիբեկյանը։

Սարիբեկյանի տեղեկություններով` որսն արգելելու մասին միջգերատեսչական քննարկման ժամանակ ոստիկանությունը հայտնել է, որ COP-17-ի օրերին ուժեղացված ծառայության պայմաններում որսը վերահսկելու բավարար ռեսուրս չունի։

«Որսակ» ՀԿ–ի նախագահի խոսքով` իրենց թույլ չեն տվել մասնակցել բնապահպանական միջոցառմանը։ Մասնակցության հայտը մերժել են, փոխարենը առաջարկել են տաղավար ցուցահանդեսում։

Որսորդներն այս առաջարկից հրաժարվել են, քանի որ դա մեծ գումար արժե, և, բացի այդ, չեն պատկերացնում, թե ինչ կարող են ներկայացնել ցուցահանդեսում։ Փոխարենը բնությունն ու կենդանական աշխարհը լավ ճանաչող մարդիկ քաջատեղյակ են նաև խնդիրներից ու սխալներից, որոնց շուրջ, Սարիբեկյանի համոզմամբ, կարող էին իրենց առաջարկները ներկայացնել մասնագիտական հանրությանն ու որոշումներ կայացնողներին։
«Որսորդական հանրությունը մեծ ազդեցություն ունի կենսառեսուրսների վրա. ոչ միայն վերցնում է, ինչպես շատերը համոզված են, այլև օգնում է այդ կենսաբազմազանության աճին, զարգացմանը»,– ասաց Սարիբեկյանը։

Նրա խոսքով` որսորդները վայրի բնության մեջ իրենց ներկայությամբ որոշակի առումով նպաստում են նաև որսագողության վերացմանը։
«Որսագողերը խուսափում են որսահանդակներում օրինական որս անողների ներկայությունից և գերադասում են նրանց չհանդիպել»,– ընդգծեց ՀԿ–ի նախագահը։

Զրույցի ընթացքում Էդուարդ Սարիբեկյանն անդրադարձել է նաև ՀՀ–ում որսի մշակույթին, խնդիրներին։

Մանրամասները` տեսանյութում։

Հիշեցնենք` 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։

Երեկ` հոկտեմբերի 16-ին, Երևանում անցկացվել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը։

Leave a comment