«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Սիրելի՛ գիտնականներ և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
ԵԳԱԾ-ի կողմից ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում կազմակերպված հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին։
Մինչ այդ՝ շաբաթ օրը, ժամը 14:00-ին, նախաձեռնող խմբի անդամները հավաքվելու են «ԹիմԹայմում»՝ հանդիպմանը նախապատրաստվելու համար։ Արդեն առկա է ձևակերպված հարցերի և առաջարկների օրակարգ, որը նախաձեռնող խումբը պատրաստվում է ներկայացնել և քննարկել նախարարի հետ հանդիպման ընթացքում։ Միևնույն ժամանակ, վերջինս պատրաստ է օրակարգում ներառել նաև գիտական համայնքի այլ ներկայացուցիչների բարձրացրած հարցերն ու առաջարկները։
Ուստի հրավիրում ենք հետաքրքրված բոլոր գործընկերներին՝ միանալու շաբաթ օրվա քննարկմանը և ներկայացնելու այն խնդիրները, որոնք կարևոր են համարում նախարարի հետ առաջիկա հանդիպման ընթացքում բարձրաձայնելու համար»։