Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահը կարևորել է հոգևոր-բարոյական միավորող արժեքների առաջմղման ուղղությամբ Ռուսաստանի և Վատիկանի համագործակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ։ Այս մասինհայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել Լևոն XIV-ին Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում ներդրում ունենալու պատրաստակամության համար:

ՌԴ նախագահը զրույցի ընթացքում կարևորել է հոգևոր-բարոյական միավորող արժեքների առաջմղման ուղղությամբ Ռուսաստանի և Վատիկանի համագործակցությունը:

Կողմերն ընդգծել են Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև երկխոսության պահպանման շահագրգռվածությունը:

Հռոմի պապի վերջերս տարած վիրահատության կապակցությամբ Պուտինն իր անկեղծ մաղթանքներն է հղել`ցանկանալով առողջություն և շուտափույթ ապաքինում։

Ավելի վաղ Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հռոմի Պապ Լևոն XIV-ին վիրահատելու արդյունքում հեռացրել են նրա աջ թոքի ստորին հատվածը, որպեսզի ապահովեն չարորակ ուռուցքի ամբողջական հեռացումը: Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է ադենոկարցինոման։

Leave a comment