Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից

Քաղաքականություն

16.10.2026 | 20:14

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհիդևը, որը ներկայում տնային կալանքի տակ է և մեղադրվում է ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պետական ​​դավաճանության մեջ, հեռացվել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը, որի  որոշմամբ՝ Ռամիզ Մեհդիևը հեռացվել է կուսակցությունից։ Հաղորդվում է նաև, որ կուսակցությունն առաջարկել է նրան զրկել պարգևներից։

Հավելենք, որ Մեհդիևը մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողությունների, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեջ։

Ռամիզ Մեհդիևը երկար տարիներ զբաղեցրել է Ադրբեջանի պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններից մեկը։ 1995 թվականից մինչև 2019 թվականը՝ շուրջ 25 տարի, նա ղեկավարել է նախագահի աշխատակազմը։ Նա այս պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment