Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ

ՆԳՆ-ից հայտարարում են՝ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ․

«Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում  իրականացրել են շրջայցեր և  ստուգողական գործողություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված  հանցավոր հակում ունեցող 106 անձիք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները շարունակական են»։

Leave a comment