Առաջին ամերիկացի զինծառայողն է զոհվել է թմրանյութերի դեմ պայքարի գործողության ժամանակ

Լատինական Ամերիկայում թմրամիջոցների դեմ պայքարի նպատակով Պենտագոնի կողմից 2025 թվականի նոյեմբերին սկսված «Հարավային նիզակ» գործողության ժամանակ ամերիկացի զինծառայող է մահացել, հաղորդել է CBS-ը՝ հղում անելով ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հայտարարությանը։

Զինծառայողն ընկել է ջրի մեջ։ «Երիտասարդ ծովային հետևակայինը մահացել է Կարիբյան ծովում «USS Iwo Jima» նավից ջրի մեջ ընկնելուց հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։

Նա «Հարավային նիզակ» գործողության առաջին հայտնի ամերիկացի զոհն է։

Մահացածը 21 տարեկան է եղել։ Երեքօրյա որոնումները անհաջող են եղել։ Մահվան հանգամանքները քննվում են։

 

Leave a comment