https://arm.sputniknews.ru/20261016/rdhh-haraberutjunnery-nvor-havasarakshrutjun-gtnelu-pulum-en-kvopirkin-108225230.html
ՌԴ–ՀՀ հարաբերությունները նոր հավասարակշռություն գտնելու փուլում են. Կոպիրկին
ՌԴ–ՀՀ հարաբերությունները նոր հավասարակշռություն գտնելու փուլում են. Կոպիրկին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանի կարծիքով՝ անկախ քաղաքական իրավիճակի փոփոխություններից, ընդհանուր պատմությունը հզոր միավորող գործոն է երկու ժողովուրդների համար։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T18:42+0400
2026-10-16T18:42+0400
2026-10-16T18:42+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108221973_0:0:1280:721_1920x0_80_0_0_9c23b3c7ec8b79dcd5d65ee0ff864446.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր հավասարակշռություն գտնելու փուլում են։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանությունը։Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն իր ողջույնի խոսքում ընդգծել է պատմական հիշողության պահպանման և Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում վետերանների շարժման նշանակությունը:«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այսօր ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Բայց անկախ քաղաքական իրավիճակի փոփոխություններից` ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակները, մարշալ Բաղրամյանի կերպարը մեր ժողովուրդների համար մնում են հզոր միավորող գործոններ: Հենց միասնության շնորհիվ ենք մենք հաղթել ամենածանր պատերազմը, և մերօրյա մարտահրավերներին դիմակայելիս պետք է հենվել հենց դրա վրա», – ասել է Կոպիրկինը։Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը, Երևանում Ռուսական տան և Մոսկվայի տան ղեկավարությունը, հասարակության և հայրենակիցների կազմակերպությունների ներկայացուցիչներ:Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ Հայաստանի շփումները երբեք սառը չեն եղել՝ անկախ ինչ-որ տարաձայնությունների առկայությունից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108221973_0:0:1280:960_1920x0_80_0_0_73d8ded60260ca7e4591fc09407b3ae8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
Բաժանորդագրվել
Ռուսաստանի դեսպանի կարծիքով՝ անկախ քաղաքական իրավիճակի փոփոխություններից, ընդհանուր պատմությունը հզոր միավորող գործոն է երկու ժողովուրդների համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր հավասարակշռություն գտնելու փուլում են։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանությունը։
Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն իր ողջույնի խոսքում ընդգծել է պատմական հիշողության պահպանման և Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում վետերանների շարժման նշանակությունը:
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այսօր ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Բայց անկախ քաղաքական իրավիճակի փոփոխություններից` ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակները, մարշալ Բաղրամյանի կերպարը մեր ժողովուրդների համար մնում են հզոր միավորող գործոններ: Հենց միասնության շնորհիվ ենք մենք հաղթել ամենածանր պատերազմը, և մերօրյա մարտահրավերներին դիմակայելիս պետք է հենվել հենց դրա վրա», – ասել է Կոպիրկինը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը, Երևանում Ռուսական տան և Մոսկվայի տան ղեկավարությունը, հասարակության և հայրենակիցների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ Հայաստանի շփումները երբեք սառը չեն եղել՝ անկախ ինչ-որ տարաձայնությունների առկայությունից: