«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ իր առաջարկի առնչությամբ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Ավելի վաղ, ՀՀ այցի ժամանակ Լիխաչովը հայտնել էր, որ «Ռոսատոմ»-ը Հայաստանի կառավարությանը առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ։