«Ձեր որդին թքեց քաղաքացու վրա և անպատիժ մնաց»․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանի մորը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այսօր եկել եք ՔՊ-ի քվեարկությանը, հանուն ո՞ր Հայաստանի եք ընտրելու պատգամավորներին»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մորը՝ Մարինա Հովհաննիսյանին, հետաքրքրվեցին լրագրողները։ «Հանուն իրական Հայաստանի, իմ թոռների Հայաստանի»,- ասաց նա։ «Ձեր որդին հայտնի դարձավ, որ թքեց քաղաքացու վրա և անպատիժ մնաց»․ Հովհաննիսյանին դուր չեկավ լրագրողի խոսքը. «Նա չի թքել։ Եթե տենց հարցեր եք տալու, չեմ պատասախանում»,- ասաց պաշտոնյայի մայրն ու հեռացավ։

Leave a comment