«Իսրայելը խաղաղության ճանապարհին խոչընդոտ չէ։ Խնդիրը նաև այն չէ, որ մենք պայքարում ենք որպես ինքնիշխան պետություն գոյություն ունենալու մեր իրավունքի համար»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Ըստ Նեթանյահուի՝ պատրանքների վրա կառուցված խաղաղությունը կփշրվի Մերձավոր Արևելքի կոշտ իրողությունների առջև։
«Իսրայելը վտանգի տակ չի դնի իր գոյությունը՝ զիջումների գնալով նրանց հանդեպ, ովքեր հրաժարվում են ընդունել պատմական փաստերը կամ մեր գոյության իրավունքը, կամ էլ նրանց հանդեպ, ովքեր փորձում են հաճոյանալ ահաբեկչությանը»,- ընդգծել է հրեական պետության վարչապետը տեսաուղերձի ժամանակ։