https://arm.sputniknews.ru/20261016/inchvor-arumvov-patmakan-ajc-e-inch-en-qnnarkel-hhi-ev-ghazakhstani-nakhagahnery-108219723.html
Ինչ–որ առումով պատմական այց է. Հայաստանի և Ղազախստանի նախագահները հանդիպել են Երևանում
Ինչ–որ առումով պատմական այց է. Հայաստանի և Ղազախստանի նախագահները հանդիպել են Երևանում
Sputnik Արմենիա
Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ընդլայնելու զգալի ներուժ կա։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T17:15+0400
2026-10-16T17:15+0400
2026-10-16T17:16+0400
հայաստան
ղազախստան
վահագն խաչատուրյան
սադիր ժապարով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108218835_0:0:1501:844_1920x0_80_0_0_8a96585df2a12420cd2dad51dd808cb7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայաստանյան այցը պատմական է համարում։ Նա այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։Ողջունելով Ղրղզստանի նախագահին` Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը։ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ–ղրղզական հարաբերությունների զարգացմանը։ Խաչատուրյանը կարևորել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումը՝ համատեղ ծրագրերի միջոցով։Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և բազմակողմ հարթակներում Երևանի ու Բիշքեկի գործակցությանը՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման զգալի ներուժ կա։Ընդգծվել է ընդհանուր հնարավորությունների քննարկումից կոնկրետ ծրագրերի և նախագծերի մշակմանն անցնելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, գործարար կապերի ակտիվացմանը և ներդրումային համագործակցության ընդլայնմանը։Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է ՀՀ նախագահի նստավայրում՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի առիթով Ժապարովի՝ Երևան կատարած այցի ընթացքում։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108218835_25:0:1358:1000_1920x0_80_0_0_d18f6c59612c429c8ec848b4fd697443.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, վահագն խաչատուրյան, սադիր ժապարով
հայաստան, ղազախստան, վահագն խաչատուրյան, սադիր ժապարով
17:15 16.10.2026 (Թարմացված է: 17:16 16.10.2026)
Բաժանորդագրվել
Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ընդլայնելու զգալի ներուժ կա։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայաստանյան այցը պատմական է համարում։ Նա այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ողջունելով Ղրղզստանի նախագահին` Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը։
ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ–ղրղզական հարաբերությունների զարգացմանը։ Խաչատուրյանը կարևորել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումը՝ համատեղ ծրագրերի միջոցով։
«Սադիր Ժապարովը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար`շեշտելով, որ այցը ինչ-որ առումով պատմական է, քանի որ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և բազմակողմ հարթակներում Երևանի ու Բիշքեկի գործակցությանը՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման զգալի ներուժ կա։
Ընդգծվել է ընդհանուր հնարավորությունների քննարկումից կոնկրետ ծրագրերի և նախագծերի մշակմանն անցնելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, գործարար կապերի ակտիվացմանը և ներդրումային համագործակցության ընդլայնմանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է ՀՀ նախագահի նստավայրում՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի առիթով Ժապարովի՝ Երևան կատարած այցի ընթացքում։