https://arm.sputniknews.ru/20261016/kievy-khapanel-e-amni-arajarkats-gvortsarqy-zlm-108219408.html
Կիևը խափանել է ԱՄՆ–ի առաջարկած գործարքը. ԶԼՄ
Կիևը խափանել է ԱՄՆ–ի առաջարկած գործարքը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Կիևը պետք է 100 օրով հրաժարվեր ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T17:00+0400
2026-10-16T17:00+0400
2026-10-16T17:02+0400
ուկրաինա
ամն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/12/85920940_34:274:3188:2048_1920x0_80_0_0_6d5189c646ec130b59752051db441728.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կիևը խափանել է գործարքը, որն առաջարկել էր ԱՄՆ-ն ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները դադարեցնելու դիմաց։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:Անցյալ շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաք են այցելել երկու ամերիկացի սենատորներ, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ: Պատվիրակները շփվել են ուկրաինացի զինվորականների հետ՝ նրանց առաջարկելով ընդլայնել «Starlink»-ի հասանելիությունը ՌԴ տարածքում, ինչը թույլ կտա մեծացնել հարվածների հեռահարությունը դեպի Ռուասատանի խորքեր։Միաժամանակ Կիևը պետք է 100 օրով հրաժարվեր ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։ Վլադիմիր Զելենսկին սկզբում համաձայնել է առաջարկներին, բայց ավելի ուշ խախտել է պայմանավորվածությունները՝ շարունակելով նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարձակումները:Հոդվածում ասվում է, որ «Starlink»-ի աշխատանքը դանդաղեցրել են, որպեսզի Ուկրաինայի իշխանություններին ստիպեն զիջումների գնալ։ Այժմ արբանյակային կապի հասանելիությունը վերականգնված է։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևն արդեն համաձայնել են դադարեցնել էներգետիկ օբյեկտների վրա հարվածները: Կրեմլից ասել էին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածությունները դեռևս հստակեցված չեն:Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
ուկրաինա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/12/85920940_197:0:2928:2048_1920x0_80_0_0_1e132c7b5575035bd4c433adbcc4aaa0.jpg.webp
ուկրաինա, ամն, ռուսաստան
ուկրաինա, ամն, ռուսաստան
Կիևը պետք է 100 օրով հրաժարվեր ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կիևը խափանել է գործարքը, որն առաջարկել էր ԱՄՆ-ն ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները դադարեցնելու դիմաց։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:
Անցյալ շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաք են այցելել երկու ամերիկացի սենատորներ, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ: Պատվիրակները շփվել են ուկրաինացի զինվորականների հետ՝ նրանց առաջարկելով ընդլայնել «Starlink»-ի հասանելիությունը ՌԴ տարածքում, ինչը թույլ կտա մեծացնել հարվածների հեռահարությունը դեպի Ռուասատանի խորքեր։
Միաժամանակ Կիևը պետք է 100 օրով հրաժարվեր ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։ Վլադիմիր Զելենսկին սկզբում համաձայնել է առաջարկներին, բայց ավելի ուշ խախտել է պայմանավորվածությունները՝ շարունակելով նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարձակումները:
Հոդվածում ասվում է, որ «Starlink»-ի աշխատանքը դանդաղեցրել են, որպեսզի Ուկրաինայի իշխանություններին ստիպեն զիջումների գնալ։ Այժմ արբանյակային կապի հասանելիությունը վերականգնված է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևն արդեն համաձայնել են դադարեցնել էներգետիկ օբյեկտների վրա հարվածները: Կրեմլից ասել էին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածությունները դեռևս հստակեցված չեն: