Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ քննարկում է իր նավթի վերամշակման հնարավորությունները․ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նովակի խոսքով՝ քննարկումները կարող են վերաբերել նաև Ռուսաստան վառելիքի մատակարարմանն անհրաժեշտության դեպքում։
«Մենք փոխշահավետ հիմունքներով աշխատում ենք մեր բարեկամ երկրների, հատկապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ՝ թե՛ էներգակիրների մատակարարման, թե՛ մեր նավթի ու էներգառեսուրսների վերամշակման հնարավորությունների շուրջ», – լրագրողներին ասել է նա «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջոցառման շրջանակներում։
«Անհրաժեշտության դեպքում մենք դիտարկում ենք նաև Ռուսաստանի Դաշնություն վառելիքի մատակարարման հարցերը», – ընդգծել է նա։
«Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումն անցկացվում է Մոսկվայում հոկտեմբերի 14-ից 16-ը։