«Մահմեդականները իմ իշխանության գալուց վախենալու պատճառ չունեն»,- հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը։
Ըստ ֆրանսիացի գործչի՝ իսլամը համատեղելի է Հանրապետության հետ։ «Ես սա արդեն տասն անգամ ասել եմ․ Հանրապետության հետ անհամատեղելի է ոչ թե իսլամը, այլ շարիաթը»,- ընդգծել է Լը Պենը։
Ֆրանսիական ծայրահեղ աջ ուժերի առաջնորդը հայտնել է երկրի հանրային վայրերում հիջաբ կրելն աստիճանաբար արգելելու մտադրության մասին։ Ըստ Մարին Լը Պենի՝ առաջին փուլում սահմանափակումներ կմտցվեն համալսարաններում, մարզական ֆեդերացիաներում և պետական հաստատություններում։