https://arm.sputniknews.ru/20261016/garegin-bn-yndunel-e-arcakhcineri-iravunqnery-pashtpanvogh-kazmakerputjan-patvirakutjany-108215003.html
Գարեգին Բ–ն ընդունել է արցախցիների իրավունքները պաշտպանող կազմակերպության պատվիրակությանը
Գարեգին Բ–ն ընդունել է արցախցիների իրավունքները պաշտպանող կազմակերպության պատվիրակությանը
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորել է կազմակերպության գործունեությունը։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T15:34+0400
2026-10-16T15:34+0400
2026-10-16T15:34+0400
հայաստան
արցախցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108214152_0:63:1200:738_1920x0_80_0_0_9a95753355212428f3ebdf8d8798a3c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդն այսօր ընդունել է արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Գարեգինը 2–րդը նաև կարևորել է կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ կաթողիկոսը գնահատել է «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։Ինչ վերաբերում է «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ապա Գարեգին 2–րդը ընդգծել է, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։Դոկտոր Փոլ Մյուրեյն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108214152_67:0:1134:800_1920x0_80_0_0_d8a1d2cbd189d9a675c9f8b5511e8a69.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, արցախցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորել է կազմակերպության գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդն այսօր ընդունել է արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գարեգինը 2–րդը նաև կարևորել է կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։
Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ կաթողիկոսը գնահատել է «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։
Ինչ վերաբերում է «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ապա Գարեգին 2–րդը ընդգծել է, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։
Դոկտոր Փոլ Մյուրեյն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն։