Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ Երևանում հասնելով  +24 աստիճանի


ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում 16-ի երեկոյան, 17-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Հոկտեմբերի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-ի, 20-21-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։


Leave a comment