Ի՞նչ ակնկալիքով է թուրք նախարարը եկել Հայաստան

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում նույնպես շարունակվում են այդ գործընթացն առաջ մղելու ջանքերը։ Այդ մասին այսօր «Մերիդիան» էսքպո կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլը։

 

«Իհարկե, մենք՝ որպես Թուրքիա, ցանկանում ենք խաղաղություն և կայունություն տարածաշրջանում և շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հուսով եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացումը կարևոր նշանակություն կունենա ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Կովկասի համար և դրական արդյունքներ կբերի տարածաշրջանին»,- նշեց նա։

 

Յումաքլը նշեց, որ հենց այդ համատեքստում են իրենք այսօր՝ COP17-ի շրջանակում եկել Երևան․ «Կարծում եմ՝ սա շատ լավ հանդիպում է, և հուսով եմ՝ այստեղից հնչած ուղերձները կհասնեն ամբողջ աշխարհին և տարբեր երկրներին»։

 

Ալիտա Եղիազարյան

Leave a comment