Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում է երկկողմ մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիu Էքինջին։
Թուրքիայի փոխարտգործնախարարի խոսքով, որը մեջբերում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, վերջին շրջանում երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի ակտիվացումը նշանակալի ներդրում է ունեցել երկկողմ երկխոսության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև ուղիղ առևտրի վերսկսման ուղղությամբ։ Էքինջին նշել է, որ այս ամենը հիմք է տալիս լավատեսորեն նայելու տարածաշրջանի ապագային։