«Ուժեղ Հայաստան»-ի՝ ԱԺ ներկայացրած առաջին նախագիծը կվերաբերի դեղերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.10.2026 | 13:33

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լրագրողներին է ներկայացրել օրենսդրական նախագիծ, որը նպատակ ունի ապահովել որակյալ ու էժան դեղերի մուտքը Հայաստան և էապես նվազեցնել դեղորայքի գները։

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանում դեղերն ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, Ռուսաստանում և եվրոպական պետություններում։ Մոտ 1․3 միլիոն քաղաքացի կանգնած է սոցիալական ծանր ընտրության առաջ՝ գնել անհրաժեշտ դեղորայք, թե՞ սնունդ։

Նարեկ Կարապետյանը համեմատական տվյալներ են ներկայացրել Վրաստանի հետ․

-«Մետֆորմին» (շաքարային դիաբետի դեղ)՝ Վրաստանում 920 դրամ, Հայաստանում՝ 1700 դրամ։
-«Ռոզուլիպ» (խոլեստերինի դեղ)՝ Վրաստանում 2800 դրամ, Հայաստանում՝ 5600 դրամ։
-«Ամոքսիկլավ» (հակաբիոտիկ)՝ Վրաստանում 2400 դրամ, Հայաստանում՝ 4100 դրամ։

Ըստ Կարապետյանի՝ Հայաստանում գրանցված է ընդամենը 3900 անուն դեղ, մինչդեռ եվրոպական երկրներում այդ թիվը հասնում է 25 000-ի։ Պատճառը գրանցման բարդ ընթացակարգերն են․ միջազգային արտադրողները ստիպված են վճարել միլիոնավոր դրամներ և սպասել շուրջ 6 ամիս, ինչը փոքր շուկայի պայմաններում նրանց համար ձեռնտու չէ։

«Ուժեղ Հայաստան»-ն առաջարկում է․

-Եվրոպական միությունում գրանցված դեղերի համար սահմանել պարզեցված (ավտոմատ) գրանցում՝ 7 օրվա ընթացքում։
-Գրանցման պետական տուրքը սահմանել 50 000 դրամ։

Կարապետյանը հայտնեց, որ արդեն սկսել են նախագծի քննարկումները խորհրդարանական այլ խմբակցությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment