Մոսկվայում Իվան Զուևի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել

https://arm.sputniknews.ru/20261016/mvoskvajum-ivan-zuevi-hishatakin-nvirvats-hushatakhtak-e-bacvel-108207911.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108204716_173:0:1613:1080_1920x0_80_0_0_1a474b590fafe3c5bf4de7c8cfcb4a44.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մոսկվա, հուշատախտակ, իվան զուև, տեսանյութ, տեսանյութեր, видео

մոսկվա, հուշատախտակ, իվան զուև, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Այսօր լրանում է լրագրողի մահվան մեկ տարին։

Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության շենքի պատին հուշատախտակ է տեղադրվել ՝ ի հիշատակ ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից, Արիության շքանշանի ասպետ Իվան Զուևի։

2025 թվականի հոկտեմբերի 16-ին 39-ամյա լրագրողը ծառայողական առաջադրանք էր կատարում Զապորոժիեի մարզում, երբ ուկրաինական կամիկաձե անօդաչուն հարվածեց նկարահանող խմբին։

«Ոմանց վերապահված է մասնագիտական և քաղաքացիական ինքնադրսևորման գերագույն պատիվը՝ սեփական անձի անմնացորդ զոհաբերումը։ Այդպիսի պատվի արժանացավ Վանյան, և նրա կյանքը համակվեց գերագույն իմաստով», – ասել է մեդիախմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Զուևն անցել է ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներով. աշխատել է Sputnik-ում, ղեկավարել է ՌԻԱ Նովոստիի Դոնեցկի թղթակցային կետը, կրակոցների տակ լուսաբանել Մարիուպոլի, Վոլնովախայի, Ավդեևկայի և Ուգլեդարի համար մղվող մարտերը։

Իր հերոսական սխրանքի համար Իվանը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով։ Տյումենի փողոցներից մեկն արդեն անվանակոչվել է նրա պատվին, Զապորոժիեում և Յուգրայում բացվել են հուշատախտակներ, իսկ այժմ քաջարի ռազմական թղթակցի կերպարը հավերժացել է Մոսկվայում։

Հուշատախտակը պատրաստել են քանդակագործներ Իվան Շելով-Կովեդյաևն ու Ելենա Ելագինան, իսկ դիզայնի հեղինակը «Ռոսիա Սեգոդնյա»-ի աշխատակից Իգնատ Պետրովն է։ Հուշատախտակին պատկերված է լրագրողի դիմանկարը, և գրություն կա. «2025 թվականի հոկտեմբերին այս շենքից իր վերջին գործուղմանը մեկնեց ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից և Արիության շքանշանի ասպետ Իվան Միխայլովիչ Զուևը»։

Leave a comment