Ոստիկանը, չանցած 10 րոպե, եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը՝ Շաքիի միջադեպի մասին

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի միջոցառման մեկնարկից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Շաքիում տեղի ունեցած միջադեպին։

Նախարարի խոսքով՝ այն պնդումները, թե դեպքի օրը ոստիկանությունը ուշ է արձագանքել, չի համապատասխանում իրականությանը։

«Ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, երբ տուժողը զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին և կարճ տեղեկություն փոխանցել՝ առանց մանրամասնելու տեղի ունեցածը։ Խոսքը դժվար լսելի է եղել, այդուհանդերձ, ցուցաբերելով ոստիկանին հարիր պահվածք՝ նա անմիջապես արձագանքել է և չանցած 10 րոպե, օպերատիվորեն հասել դեպքի վայր։ Ոստիկանի ուղղորդմամբ՝ տուժողի որդին զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ստանդարտացված կարգի համաձայն՝ օպերատիվ խմբի մեկնումը պետք է ապահովվի 10 րոպեի ընթացքում, մինչդեռ այս դեպքում 10 րոպեում օպերատիվ խումբն արդեն եղել է տեղում»,- մանրամասնել է նախարարը:

Հիշեցնենք, որ Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանը, որ տուժել էր ադրբեջանցու կրակոցից և իրեն ու երեխաների պաշտպանելու համար դանակով հարվածներ էր հասցրել ադրբեջանցի զինծառայողին, իր հարցազրույցներում վստահեցրել է, եթե ինքը հարվածներ չհասցներ ու մնար ոստիկանության գալու հույսին, ապա հիմա ոչ ինքը կլիներ, ոչ իր երեխաները։

Leave a comment