Արագածոտնում դպրոցականները շարունակաբար սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ. կան ձերբակալվածներ

Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած  դեպքի վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած դեպքի փաստով։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջին 2-3 ամսվա ընթացքում Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ և այդ ամենը շարունակական են դարձրել՝ աղջնակին շանտաժի ենթարկելով։

Ըստ կայքի հրապարակած տեղեկությունների, Աշտարակի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերել և կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ կան ձերբակալվածներ։


Leave a comment