Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական են, խնդիրները՝ լուծելի․ Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բոլոր մակարդակներում եղբայրական են»։
Այս մասին «Մերիդիան» էքսպո կենտրոնում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները՝ կառուցողական, խնդիրները՝ լուծելի։ Բոլոր մակարդակներում քննարկումները, որոնք ինձ հայտնի են, գնահատում եմ կառուցողական»,- ընդգծել է Միրզոյանը։