https://arm.sputniknews.ru/20261016/amniran-hakamartutjuny-khrvonik-pul-e-mtnum-hapk-glkhavvor-qartughar-108204439.html
ԱՄՆ–Իրան հակամարտությունը խրոնիկ փուլ է մտնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ԱՄՆ–Իրան հակամարտությունը խրոնիկ փուլ է մտնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T12:45+0400
2026-10-16T12:45+0400
2026-10-16T12:47+0400
թաալաթբեկ մասադիկով
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/02/07/72031825_0:13:1600:913_1920x0_80_0_0_e84e9110df4af3d88c5f385713d94be0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-Իրան հակամարտությունը խրոնիկ փուլ է մտնում՝ ակտիվ ռազմական գործողությունների պարբերական բռնկումներով։ Այս հայտարարությունն արել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այնտեղ տիրող իրավիճակը խաթարում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայունությունը և ծայրահեղական ու ահաբեկչական դրսևորումներ է հրահրում։«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը… Տարածաշրջանային կայունությունը խաթարելուց և ծայրահեղական ու ահաբեկչական դրսևորումներ հրահրելուց բացի… Դրանց հետևանքները կարող են ամենաբացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության և բարեկեցության վրա», – ասել է Մասադիկովը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/02/07/72031825_148:0:1571:1067_1920x0_80_0_0_91588e7504cf820cb7f47f08ca344282.jpg.webp
թաալաթբեկ մասադիկով, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ամն, իրանի իսլամական հանրապետություն
թաալաթբեկ մասադիկով, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ամն, իրանի իսլամական հանրապետություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-Իրան հակամարտությունը խրոնիկ փուլ է մտնում՝ ակտիվ ռազմական գործողությունների պարբերական բռնկումներով։ Այս հայտարարությունն արել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը վկայում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձգձգված հակամարտությունը խրոնիկ փուլի է անցնում՝ ակտիվ ռազմական գործողությունների պարբերական բռնկումներով», – ասել է Մասադիկովը Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում անվտանգության հարցերով ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ համաժողովի լիագումար նիստում ։
Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այնտեղ տիրող իրավիճակը խաթարում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայունությունը և ծայրահեղական ու ահաբեկչական դրսևորումներ է հրահրում։
«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը… Տարածաշրջանային կայունությունը խաթարելուց և ծայրահեղական ու ահաբեկչական դրսևորումներ հրահրելուց բացի… Դրանց հետևանքները կարող են ամենաբացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության և բարեկեցության վրա», – ասել է Մասադիկովը։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն: