Կրակոցներ ԱՄՆ–ի Օրեգոն նահանգի տարրական դպրոցում. 4 սպանված կա

Բաժանորդագրվել

Չի բացառվում, որ հարձակվողին վնասազերծել է երեխաների ծնողներից մեկը։

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ–ի Օրեգոն նահանգի «Silver Rail» տարրական դպրոցում։ CBS-ի տվյալներով՝ երեք երեխա և մեկ մեծահասակ է սպանվել։

Նա սկզբում կրակել է շենքի մոտ կայանված մեքենային, ապա դպրոց է մտել։

Հարձակվողին չեզոքացրել են։ Առայժմ հայտնի չէ, թե ինչու է նա այդ քայլի դիմել։

Ըստ նախնական տեղեկությունների` հարձակվողին վնասազերծել է դպրոցում գտնվող ծնողներից մեկը։

Նշված դպրոցում 400 երեխա է սովորում, 40 մեծահասակ է աշխատում։

Leave a comment