ԱՄՆ–ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմը սպառնում է մեր տարածաշրջանի էկոհամակարգին․ Փեզեշքիան

https://arm.sputniknews.ru/20261016/amni-ev-israjeli-nakhadzernats-paterazmy-sparnum-e-mer-taratsashrjani-ekvohamakargin-pezeshqian-108199010.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108195444_84:0:1417:1000_1920x0_80_0_0_c9555d4eec4bc7e2b0fbf9e5ae374f4d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամն, իսրայել, մասուդ փեզեշքիան, պատերազմ

հայաստան, ամն, իսրայել, մասուդ փեզեշքիան, պատերազմ

Բաժանորդագրվել

Իրանի նախագահի խոսքով` տարածաշրջանում տեղի ունեցողը բնապահպանական ցեղասպանություն է՝ էկոցիդ։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի նախաձեռնած ագրեսիվ պատերազմը մեր տարածաշրջանում՝ էներգետիկ կայանների ոչնչացմամբ, հրդեհներով ու աղտոտիչ նյութերի արտանետմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին և քայքայում այն հավասարակշռությունը, որը տասնամյակներ շարունակ պահպանվել էր կենսաբազմազանության շրջանակներում։ Երևանում մեկնարկած COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Սա զուտ ներպետական խնդիր չէ, որը սահմանափակվում է մեկ երկրի սահմաններով. բնությունը քաղաքական սահմաններ չի ճանաչում»,– ասաց Իրանի նախագահը։

Փեզեշքիանը նշեց՝ պատերազմները ոչնչացնում են անտառները, խոնավ տարածքները, բերրի հողերն ու ջրային ռեսուրսները, հանգեցնում վայրի կենդանիների տեղահանման, ինչպես նաև շրջակա միջավայր են արտանետում քիմիական նյութեր և ծանր մետաղներ։ Նա ընդգծեց, որ զինված հակամարտությունների բնապահպանական հետևանքները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ սպառնալով ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներին։

«Պատերազմը ոչնչացնում է անտառներ, խոնավ տարածքներ, բերրի հողեր, ջրային ռեսուրսներ, հանգեցնում վայրի կենդանատեսակների տեղահանմանը, քիմիական տարրեր ու ծանր մետաղներ նետում շրջակա միջավայր։ Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ։ Մեր տարածաշրջանում ռազմական ագրեսիայի բնապահպանական հետևանքները հրատապ անվտանգային միջոցառումներ են պահանջում»,– հայտարարեց Իրանի նախագահը։

Նրա խոսքով՝ ջրի, հողի և մթնոլորտի աղտոտումը չի սահմանափակվում առանձին պետությունների տարածքներով, հետևաբար պատերազմների պատճառած բնապահպանական վնասները պահանջում են միջազգային համակարգված արձագանք։ Փեզեշքիանն օրինակ բերեց Գազայի հատվածը՝ նշելով, որ ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ հսկայական տարածքներ են վնասվել, և որոշ հատվածներում առաջիկա հարյուրամյակների ընթացքում հնարավոր չի լինի որևէ գործունեություն իրականացնել։

«Այն, ինչ այսօր կատարվում է մեր տարածաշրջանում, բնապահպանական ցեղասպանություն է՝ էկոցիդ, որը պետք է աներկբայորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»,– հայտարարեց նա։

Իրանի նախագահը շեշտեց, որ զինված հակամարտությունների ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնապահպանական, այլև միջազգային անվտանգության խնդիր։ Փեզեշքիանը շեշտեց` Իրանը հավատարիմ է մնում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցային։

Հիշեցնենք` 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։

Այսօր Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը։

Leave a comment