Ռոբոտների հաքաթոնին մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է – Azat TV

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական և տեխնոլոգիական թիմերին հրավիրում է մասնակցելու Ռոբոտների հաքաթոնին։

Հաքաթոնը կանցկացվի 2026թ․ մարտի 17-19-ը:

Կարող են մասնակցել 15 տարեկան և բարձր տարիքի այն անձինք, որոնք հետաքրքրվածություն և փորձ ունեն հետևյալ ոլորտներում՝

ռոբոտաշինություն,
ծրագրավորում,
ինժեներական լուծումներ,
էլեկտրոնիկա,
մեխատրոնիկա:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 2, ժամը՝ 18:00:

Միացե՛ք և ներկայացրե՛ք ձեր լուծումները Ռոբոտների հաքաթոնին։

Հարցերի դեպքում կարող  եք գրել info@conceptevents.events էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել 041 878878 հեռախոսահամարին:

Սա հիանալի հնարավորություն է՝ ներկայացնելու ձեր նորարարական գաղափարներն ու լուծումները, համագործակցելու ոլորտի մասնագետների հետ և մրցելու լավագույնների շարքում:

Leave a comment