Շատերդ ունեք երեխաներ, որոնք վստահում են մեզ. Գուտերեշը խոսեց վերականգնվող էներգիայի մասին

https://arm.sputniknews.ru/20261016/shaterd-uneq-erekhaner-vorvonq-vstahum-en-mez-gutereshy-khvosec-verakangnvvogh-energiaji-masin-108197525.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108195382_84:0:1416:999_1920x0_80_0_0_c0e08e347a2c17037984d3c63fdf7f8c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, անտոնիո գուտերեշ, էներգետիկա

հայաստան, անտոնիո գուտերեշ, էներգետիկա

Բաժանորդագրվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ ընդամենը 76 օր է մնացել իր պաշտոնավարմանը, և իր մեծագույն առաջնահերթությունը նա համարում է եռակի ճգնաժամի դեմ պայքարը` կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ և աղտոտում։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երևանում ՀՀ իշխանություններին և COP17–ի բոլոր մասնակիցներին կոչ արեց ուշադրություն դարձնել վերականգնվող էներգետիկային ու շարժվել այդ ուղղությամբ։

«Վերականգնվող էներգիան այսօր արագ, էժան, նոր աղբյուր է էլեկտրաէներգիայի համար։ 2010 թվականից արևային էներգիայի գինը 90 տոկոսով նվազել է, գլոբալ, մաքուր էներգիայի ուղղությամբ ներդրումները աճել են գրեթե 2 անգամ` համեմատած հանածո վառելիքի ուղղությամբ իրականացվող ներդրումների։ Վերականգնվող էներգիան նպաստում է, ածխածնի նվազեցմանը։ Շատ երկրներ արդեն անցում են կատարում քայքայող և հարափոփոխ շուկաներից դեպի վերականգնվող էներգիա»,– հայտարարեց Գուտերեշը Երևանում մեկնարկած COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։

Նա նշեց` ցավոք, ամբողջ աշխարհում, չէ, որ կրճատվում են հարկաբյուջետային ներդրումներն այս ուղղությամբ, սակայն միջազգային ֆինանսական համակարգերը վերադասավորվում են, որպեսզի օգնեն պետություններին հստակ ընտրություն անել մարդկանց, բնության, առողջության և այդ ամենի քայքայման միջև։

«Իհարկե, այստեղ կարևոր է նաև քաղաքացիական հանձնառությունը, և ներպետական ներդրումների ավելացման կարիք կա այս ուղղությամբ։ Սակայն ուզում եմ ասել` մենք զարգացման մեր ծրագրերով արդեն հեռու ենք 1945 թվականի աշխարհից։ Ուզում եմ հիշեցնել, որ բնապահպանական խնդիրներն ամենաառաջինը հարվածում են ամենախոցելիներին»,– ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` կարևորելով արհեստական բանականությամբ ստացվող կոնկրետ արդյունքները։

Նա նշեց, որ ընդամենը 76 օր է մնացել իր պաշտոնավարմանը, և իր մեծագույն առաջնահերթությունը նա համարեց եռակի ճգնաժամի դեմ պայքարը` կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ և աղտոտում։

«Շատերդ ունեք երեխաներ, թոռներ, նրանք վստահում են մեզ, մենք ենք նրանց առաջնորդները` այդ թվում բնության պահպանության տեսանկյունից։ Պետք է սնուցենք բնությունը, պետք է հրատապ գործենք մեր և մոլորակի ապագան ապահովելու համար»,– եզրափակեց Գուտերեշը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։

Այսօր Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը։

Leave a comment