Վլադիմիր Զելենսկին փորձում է Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական միության առաջնորդների ուշադրությունը կենտրոնացած պահել Ուկրաինայի հետ կապված հարցերի վրա, սակայն էներգակիրների գների շուրջ աճող մտահոգությունները և եվրոպական բյուջեի վերաբերյալ տարաձայնությունները կարող են այդ հարցերը մղել երկրորդ պլան, հայտնել է Politico-ն։
Բացի այդ, ըստ աղբյուրների, եվրոպական որոշ առաջնորդներ դժգոհ են նրանից, թե ինչպես է Զելենսկին կառուցում իր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվրոպացի դիվանագետներից մեկը նշել է, որ ամերիկյան առաջնորդի հասցեին հնչեցված հրապարակային սուր արտահայտությունները նրանք համարում են ոչ արդյունավետ։
Գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները չեղարկել են նախատեսված մամուլի ասուլիսը, իսկ ԵՄ խոշոր անդամ պետությունների ղեկավարները հրաժարվել են երեկոյան նախատեսված ճեպազրույցներից։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտնել էր, որ տարեսկզբից ի վեր ԵՄ-ում գազի գները բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 100%-ով։ 2026 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ԵՄ երկրները էներգառեսուրսների համար վճարել են 100 միլիարդ եվրոյով ավելի, քան նույն ժամանակահատվածի համար նախորդ հինգ տարիների միջին ծախսերն էին եղել։ ԵՀ-ն նաև զգուշացրել է, որ Եվրոպային սպասվում է «չափազանց դժվարին ձմեռ», քանի որ ջեռուցման սեզոնի նախաշեմին գազի պաշարները ռեկորդային ցածր մակարդակի վրա են։