Արտահանման սահմանափակումների մեր դիմումները դեռ քննվում են. Մհեր Գրիգորյան

Բաժանորդագրվել

ՀՀ փոխվարչապեը վստահություն հայտնեց, որ մինչև տարեվերջ քննությունները կավարտվեն, և ընթացակարգային գնահատական կլինի։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Արտահանման սահմանափակումների հետ կապված ԵՏՀ ուղարկված բողոքները դեռ քննության փուլում են։ Այդ մասին COP17-ի շրջանակում «Մերիդիան» էքսպո կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի համապատասխան հարցին։

«Մեկ բողոք չէ, մի քանի բողոք է։ Կախված դեպքից, օրինակ՝ ձկան դեպքն այլ ընթացակարգ է, պտուղ–բանջարեղենը՝ այլ, բոլոր դիմումները քննվում են իրենց ընթացակարգերով»,– նշեց ՀՀ փոխվարչապետը։

Նա վստահություն հայտնեց, որ մինչև տարեվերջ քննությունները կավարտվեն, և ընթացակարգային գնահատական կլինի։

Անդրադառնալով COP17 գագաթնաժողովին` փոխվարչապետը նշեց, որ սա աննախադեպ միջոցառում է` և պատվիրակությունների կազմը, և շփումների հնարավորությունները գործնական շատ բարձր մակարդակի են, ինչը հնարավորություն է տալիս շատ լուրջ պայմանավորվածությունների մասին խոսել։

Leave a comment