Բոլոր պրոցեսները, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանի բացումը, մոտ են. Սիմոնյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բոլոր պրոցեսները, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանի բացումը, մոտ են»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և հավելել, որ բոլոր ոլորտներում առաջընթացն ակներև է:
Պատասխանելով հարցին, թե ինչու ադրբեջանական պատվիրակություն չի մասնակցում COP17-ի միջոցառումներին, Սիմոնյանը նշել է, թե հարաբերությունների մեջ այս պահին լարվածություն չկա և չի էլ սպասվում, չմասնակցելն ադրբեջանական կողմի որոշումն է, բացի այդ, ամենասուր խոսքը 30 տարի եղել է հարևան երկրի մասին խոսելը, տարբեր գնահատականներ հիմա էլ հնչեցնելը:
Սիմոնյանը նաև ասել է, որ Ալիևին առիթ ունեցել է ասելու այն մասին, որ վերջինիս հայտարարություններն ու խոսքերը շատ զգայուն կերպով են ընդունվում,, նման խոսակցություն եղել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Այս խոսքերի ժամանակ Սիմոնյանի հեռախոսին զանգ է եկել ու վերջինս նշել է, թե հենց Հաջիևն է զանգահարում, որի հետ ամենատարբեր հարցեր են քննարկվում: