Քաղաքականություն
16.10.2026 | 09:30
ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք երեխա և մեկ ուսուցիչ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ աշակերտների ուղղությամբ կրակ է բացել 16-ամյա մի պատանի, որի անունն ու դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Նախնական տվյալներով՝ հարձակման պահին դպրոցում եղել է շուրջ 400 երեխա և 40 աշխատակից։ Բենդի ոստիկանության հաղորդմամբ՝ երկու մարդ՝ ուսուցիչ և 7-ամյա երեխա, հոսպիտալացվել են։ Տուժածների ստույգ թիվը պարզված չէ։
Հրաձիգը սպանել է մեկ ուսուցչի, ինչպես նաև 5, 8 և 11 տարեկան երեք երեխաների։
Ներկայում իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։
CNN-ը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է, որ հրաձիգը սպանվել է դեռևս մինչև ոստիկանների ժամանումը։ Տեղի բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես է զենքով զինված պատանին ներխուժում դպրոց, և ինքնուրույն վնասազերծել է նրան։
Հաղորդվում է, որ Բենդի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը 2026 թվականի սկզբից ի վեր ԱՄՆ դպրոցների տարածքում գրանցված նմանատիպ 36-րդ դեպքն է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի