Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական զորքերը Խարկովի մարզում վերահսկողության տակ են վերցրել Նեֆեդովկա և Չեռնոյե բնակավայրերը։
«Հոկտեմբերի 15-ի գիշերը ուկրաինական ուժերը փորձել են զանգվածային հարված հասցնել Ռյազանի նավթավերամշակման գործարանին»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական «Ֆլամինգո» տեսակի չորս թևավոր հրթիռ և 342 անօդաչու թռչող սարք, իսկ ուկրաինական զինված ուժերը նույն ժամանակահատվածում կորցրել են շուրջ 1105 զինծառայող։