Լայնածավալ նախագիծը՝ որպես միավորող գործոն. Պեսկովն ու Շվիդկոյը՝ «Եվրասիա» մրցանակի մասին

https://arm.sputniknews.ru/20261015/lajnatsaval-nakhagitsy-vorpes-miavvorvogh-gvortsvon-peskvovn-u-shvidkvojy-evrasia-mrcanaki-masin-108176138.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Премия совершенствуется, как и сама Евразия: – Песков

Sputnik Արմենիա

Премия совершенствуется, как и сама Евразия: – Песков

2026-10-15T22:30+0400

true

PT1M35S

Премия «Евразия» – премия в высшей степени важная и уникальная, потому что она создаёт горизонтальные связи — Швыдкой

Sputnik Արմենիա

Премия «Евразия» – премия в высшей степени важная и уникальная, потому что она создаёт горизонтальные связи — Швыдкой

2026-10-15T22:30+0400

true

PT1M46S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108175216_240:0:1680:1080_1920x0_80_0_0_ffe8b27911f507403cb8b1859c3291ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, եվրասիա, «եվրասիա», մրցանակ, միխայիլ շվիդկոյ, դմիտրի պեսկով, видео

ռուսաստան, եվրասիա, «եվրասիա», մրցանակ, միխայիլ շվիդկոյ, դմիտրի պեսկով, видео

Բաժանորդագրվել

Կրեմլի ներկայացուցիչը կարծում է, որ մրցանակը կատարելագործվում է, ինչպես կատարելագործվում է Եվրասիան։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Եվրասիա» միջազգային մրցանակը միևնույն արժեքները կրող մարդկանց յուրօրինակ միասնություն է։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ մրցանակը կատարելագործվում է, ինչպես կատարելագործվում է նաև ինքը՝ Եվրասիան:

«Եթե անցյալ տարի մենք խոսում էինք տարբեր երկրներից 120 հազար մասնակցի մասին, ապա այս տարի նրանց թիվն արդեն 300 հազար է: Աճում է համախոհների միասնությունը, և այս հանրույթը չի սահմանափակվում որևէ աշխարհագրությամբ»,-ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ համաձայն չէ այն տեսակետին, թե նման նախագծերը պետք է դիտարկել որպես «մեր պատասխանը Արևմուտքին»:

Պեսկովի տեսանկյունից՝ պետք չէ որևէ բան զարգացնել ի հեճուկս որևէ մեկի, պետք է զարգացնել «հօգուտ մեզ»:

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էլ իր ելույթում նախագիծն անվանել է մարդասիրական արժեքների ձևավորման հարթակ:

«Տեսակետ կա, որ ազգերը շփվում են ակնառու գրողների, փիլիսոփաների, քաղաքական գործիչների միջոցով: Բայց նման շփման համար անհրաժեշտ է, որ մարդկային հաղորդակցության կենդանի հյուսվածք լինի», – ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում մրցանակի հանձնման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ «Եվրասիա» մրցանակաբաշխությունը կարևոր և եզակի է, քանի որ ստեղծում է հորիզոնական կապեր։ Շվիդկոյը օրինակ է բերել ԽՍՀՄ ժամանակների մեգանախագծերը, որոնց իրականացման գործում ներգրավված էին գիտական կոլեկտիվներ ամբողջ հսկայական երկրից։

«Եվրասիա» միջազգային մրցանակը պատմության մեջ առաջին միջազգային մրցանակն է, որի նպատակն է ճանաչել և աջակցել այն ականավոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք նշանակալի ներդրում ունեն եվրասիական մայրցամաքի երկրների զարգացման գործում:

«Ռուսերեն խոսելն այսօր իսկական սխրանք է». Մարգարիտա Սիմոնյան

Leave a comment