https://arm.sputniknews.ru/20261015/rvosselkhvoznadzvory-stugumner-kanckacni-hajkakan-ynkerutjunum-108175845.html
Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի կեր արտադրող հայկական ընկերությունում
Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի կեր արտադրող հայկական ընկերությունում
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի «Մոդուս Գրանում» հայկական ընկերությունում, որը ձկան, խոշոր եղջերավոր անասունների… 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T22:17+0400
2026-10-15T22:17+0400
2026-10-15T22:19+0400
հայաստան
ռուսաստան
ռոսսելխոզնադզոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/13/105884122_0:34:2634:1516_1920x0_80_0_0_d11fa0dc0779719c00dae9a28780b2b0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի «Մոդուս Գրանում» հայկական ընկերությունում, որը ձկան, խոշոր եղջերավոր անասունների, թռչնամսի և ճագարների կեր է արտադրում։Այս սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև ռուսական կողմի մասնագետները ստուգումներ անցկացնեն ընկերությունում։ Մինչև հոկտեմբերի 15-ը բեռնաթափված արտադրանքը կընդունվի սովորական ռեժիմով։Սահմանափակումների պատճառը չի նշվում։Նշենք, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով` «Մոդուս Գրանում» ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի 95-րդ հորիզոնական էր զբաղեցրել։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/13/105884122_181:0:2634:1840_1920x0_80_0_0_41a1ecc554e7371585a9dcd350773ff4.jpg.webp
հայաստան, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր
հայաստան, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի «Մոդուս Գրանում» հայկական ընկերությունում, որը ձկան, խոշոր եղջերավոր անասունների, թռչնամսի և ճագարների կեր է արտադրում։
Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հոկտեմբերի 15-ից դադարեցնել «Մոդուս Գրանում» ընկերության ապրանքների համար անասնաբուժական թույլտվությունների տրամադրումը դեպի Ռուսաստան արտահանելու համար
Այս սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև ռուսական կողմի մասնագետները ստուգումներ անցկացնեն ընկերությունում։ Մինչև հոկտեմբերի 15-ը բեռնաթափված արտադրանքը կընդունվի սովորական ռեժիմով։
Սահմանափակումների պատճառը չի նշվում։
Նշենք, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով` «Մոդուս Գրանում» ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի 95-րդ հորիզոնական էր զբաղեցրել։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։