https://arm.sputniknews.ru/20261015/ete-tsarukjani-nkatmamb-kvoghmnakal-verabermunq-chliner-tuzhvoghy-meghadrjal-kliner-pashtpan-108166318.html
Եթե Ծառուկյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք չլիներ, տուժողը մեղադրյալ կլիներ․ պաշտպան
Եթե Ծառուկյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք չլիներ, տուժողը մեղադրյալ կլիներ․ պաշտպան
Sputnik Արմենիա
Սարգսյանը նշեց՝ այլ ապացույցներ էլ ունեն, որ ապագայում կներկայացնեն, բայց արդեն գործում եղածն էլ, ըստ նրա բավական է։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T18:45+0400
2026-10-15T18:45+0400
2026-10-15T18:51+0400
գագիկ ծառուկյան
երեմ սարգսյան
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/12/107012205_0:150:1600:1050_1920x0_80_0_0_04a2344d5f1ae1b7a84dea6bef892e88.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից կողմնակալ վերաբերմունք չլիներ, ապա դատարանում տուժողի կարգավիճակ ունեցողները իրականում մեղադրյալներ կլինեին։ Ծառուկյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։Նրա խոսքով՝ քննության ընթացքում բոլոր արդարացնող ապացույցներն ուղղակի անտեսվել են, տուժող կողմի ասածները, որոնք հակասում են օբյեկտիվ ապացույցներին, վերցվել են որպես վերին աստիճանի ճշմարտություն։Սարգսյանը նշեց՝ այլ ապացույցներ էլ ունեն, որ ապագայում կներկայացնեն, բայց արդեն գործում եղածն էլ, ըստ նրա բավական է։ Հիշեցրեց նաև, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենը նրանց վերաբերյալ ավելի վաղ էր հաղորդումներ ներկայացրել հանցագործությունների մասին, քրեական վարույթները նախաձեռնված են, բայց դրանց մասին մոռացել են։ Սարգսյանի համոզմամբ՝ որովհետև հիմա տուժողներին պետք է պահել, այսպես ասած, անվտանգ վիճակում, քանի որ շահերի համընկնում կա։ Պաշտպանը չի բացառում, որ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը կերկարաձգվի։Երեմ Սարգսյանը բացառում է, որ դատավորը կաշկանդված չլինի, միաժամանակ չի էլ հասկանում՝ ինչ աստիճանի կաշկանդվածություն պետք է լինի, որ դատարանը Ծառուկյանին մեղավոր ճանաչի, դա կնշանակի՝ արդարադատությունը ոտքից գլուխ շրջել։Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանի «կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները» Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացիների հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ ընկերություններ։ Ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանը Իրանի քաղաքացուց խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումար։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/12/107012205_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cea8cbe9b076c6ce0ca1417d574abff0.jpg.webp
գագիկ ծառուկյան, երեմ սարգսյան, դատ
գագիկ ծառուկյան, երեմ սարգսյան, դատ
Սարգսյանը նշեց՝ այլ ապացույցներ էլ ունեն, որ ապագայում կներկայացնեն, բայց արդեն գործում եղածն էլ, ըստ նրա բավական է։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից կողմնակալ վերաբերմունք չլիներ, ապա դատարանում տուժողի կարգավիճակ ունեցողները իրականում մեղադրյալներ կլինեին։ Ծառուկյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ քննության ընթացքում բոլոր արդարացնող ապացույցներն ուղղակի անտեսվել են, տուժող կողմի ասածները, որոնք հակասում են օբյեկտիվ ապացույցներին, վերցվել են որպես վերին աստիճանի ճշմարտություն։
«Օրինակ` տուժողներն ասում են՝ «Գագիկ Ծառուկյանը գումար չի ներդրել, մենք ենք ներդրել, հետևաբար ինքն է մեզ խաբել»։ Տեսանյութերում, որոնք օբյեկտիվ են, երևում է՝ ժամերով նստած խոսում են, Գագիկ Ծառուկյանն ամբողջ խոսակցության ընթացքում ասում է՝ «դուք իմ գումարները պետք է տաք, էսքան պարտք եք»։ Պատկերացնու՞մ եք՝ եթե Ծառուկյանն իրենցից 21 միլիոն դոլար հափշտակած լիներ, էդ մարդիկ չէին պտտվի, ասի՝ «Ծառուկյան, ի՞նչ ես ասում, որ մենք քեզ 14,5 միլիոն դոլար ենք պարտք»։ Դեռ մի հատ էլ ասում են՝ «քո գումարները մեր մոտ են, խոստանում ենք էս ինչ ժամկետում վերադարձնել»»,- ասաց պաշտպանը:
Սարգսյանը նշեց՝ այլ ապացույցներ էլ ունեն, որ ապագայում կներկայացնեն, բայց արդեն գործում եղածն էլ, ըստ նրա բավական է։ Հիշեցրեց նաև, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենը նրանց վերաբերյալ ավելի վաղ էր հաղորդումներ ներկայացրել հանցագործությունների մասին, քրեական վարույթները նախաձեռնված են, բայց դրանց մասին մոռացել են։ Սարգսյանի համոզմամբ՝ որովհետև հիմա տուժողներին պետք է պահել, այսպես ասած, անվտանգ վիճակում, քանի որ շահերի համընկնում կա։
Պաշտպանը չի բացառում, որ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը կերկարաձգվի։
Երեմ Սարգսյանը բացառում է, որ դատավորը կաշկանդված չլինի, միաժամանակ չի էլ հասկանում՝ ինչ աստիճանի կաշկանդվածություն պետք է լինի, որ դատարանը Ծառուկյանին մեղավոր ճանաչի, դա կնշանակի՝ արդարադատությունը ոտքից գլուխ շրջել։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանի «կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները» Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացիների հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ ընկերություններ։ Ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանը Իրանի քաղաքացուց խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումար։