Մոսկվան դեռևս «Թրամփի ուղի» (TRIPP) տրանսպորտային նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել, սակայն շահագրգիռ կողմերը քաջատեղյակ են Ռուսաստանի Դաշնության հնարավորությունների և պատրաստակամության մասին։ Այս մասին Բաքվում ընթացող ԱՓՎՄԽ (CICA) գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջան կատարած այցի արդյունքներով հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Հայաստանում իրականացնում է իր գործունեությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցով։ Բացի այդ, Լավրովն առաջարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումներն անցկացնել նախ Բաքվում, ապա՝ Երևանում։ Նա վերահաստատել է Մոսկվայի լիակատար աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։