Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները պետք է մնան եվրոպական վերահսկողության տակ, հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Այս ակտիվները սառեցված են Եվրոպայում, և դրանք պետք է մնան Եվրոպայում։ Սա մեր գործն է, և մենք պետք է որոշենք», – ասել է Մերցը Բրյուսելում Եվրոպական միության գագաթնաժողովից առաջ։
Ավելի վաղ «Financial Times»-ը հայտնել էր, թե Մայամիի բանակցություններում Միացյալ Նահանգները առաջարկել է, որ եվրոպացիները որոշ ակտիվներ փոխանցեն ամերիկյան կազմակերպության վերահսկողությանը։ Հրատարակության համաձայն՝ եվրոպացի պատվիրակները մերժել են այս ծրագիրը։ Աղբյուրների համաձայն՝ ամերիկյան կողմը առաջարկել է ակտիվները ապասառեցնելու մի քանի հնարավոր տարբերակներ, այդ թվում՝ դրանք Վաշինգտոնի կողմից վերահսկվող կազմակերպությանը փոխանցելը։