Իրանի հրթիռային համակարգերը «կարմիր գիծ են» Թեհրանի համար և ենթակա չեն քննարկման բանակցությունների ընթացքում, հայտարարել է Հանրապետության պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին` Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Իրանի դեմ ցանկացած արկածախնդրություն կստանա ուժեղ, վճռական և համարժեք պատասխան։
Միևնույն ժամանակ, նա շեշտել է սրացումից խուսափելու կարևորությունը՝ նշելով. «Տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խաթարող գործողություններից ձեռնպահ մնալը բոլորի համար ռացիոնալ ուղի է»: