Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ

Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Որոշմամբ նախատեսվում է ներառել նաև «XYZ» թվերի համադրությամբ համարանիշերի ձևաչափը՝ հաշվի առնելով քաղաքացիների հետաքրքրվածությունը նման համարանիշերի նկատմամբ և ապահովելով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համադրությունների ամբողջականությունը։

Արդյունքում կընդլայնվի քաղաքացիներին առանց աճուրդի տրամադրվող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շրջանակը, ինչպես նաև կապահովվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նախատեսվող համադրությունների ամբողջականությունը։

Leave a comment