ՌԴ ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձն անհետևանք չի մնա

Բաժանորդագրվել

Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է և հասցված է ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն մեկնաբանել է Էստոնիայի գաղափարը՝ շահագործումից հանել Ռուսաստանից Բալթյան երկրներով Կալինինգրադի մարզ գնացող գազատար ճյուղի մի մասը:

Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ցանկություն էր հայտնել փակել Ռուսաստանից Բալթյան երկրների տարածքով դեպի Կալինինգրադի մարզ եկող գազատարի մի մասը:

«Մեր դիրքորոշումը հայտնի է, համապատասխան ազդակները հասցված են ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Կալինինգրադի մարզի մեկուսացման և նրա կենսապահովման խախտման որևէ փորձ», – ասել է նա լրագրողներին։

«Eesti Ekspress» պարբերականի տվյալներով՝ 22 կմ երկարությամբ երկու խողովակաշար Էստոնիայի հարավ-արևելքով անցնում է Լատվիա, իսկ այնտեղից Լիտվայի տարածքով՝ Կալինինգրադի մարզ։ Այդ գազամուղերը պատկանում են էստոնական «Elering» էներգետիկ ընկերությանը, իսկ Մոսկվան այն օգտագործում է որպես պահուստային միջոց, եթե անմիջապես Լիտվայով անցնող խողովակաշարը կամ Կալինինգրադի լողացող տերմինալը շարքից դուրս գա:

Հոդվածում հստակեցվում է, որ այժմ այդ գազատարով Կալինինգրադի մարզ գազ չի մատակարարվում. Տալլինն արգելել է ռուսական կապույտ վառելիքի ներմուծումը 2022 թվականի աշնանը, սակայն Մոսկվան հնարավորություն ունի պահուստավորել թողունակությունը։

Leave a comment